Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի աղյուսակում զիջել է դիրքերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը զիջել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մեր ընտրանին հուլիս ամսվա վարկանշային աղյուսակում 559 միավորով56 –րդ հորիզոնականում է:
Վարկանշային աղյուսակը 1605 միավորովգլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Երկրորդ տեղում գերմանացիներն են` 1474 միավոր, իսկ եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին` 1294 միավոր:
ՖԻՖԱ-ն իր վարկանշային հաջորդ աղյուսակը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:
Կարդացեք հոդվածը` Русский