Մշակույթ

Շառլ Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրնօգոստոսի 16-ինհամերգով հանդես կգա Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի բացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Грузия Online-ը` Ազնավուրը 25 հոգուց բաղկացած երաժշտական խմբի հետ կմասնակցի մեկ ու կես ժամ տեւողությամբ համեգին:

Ավերակների վերածված«Ռաբատ»ամրոցն ամբողջովին վերանորոգվել է վրացական իշխանությունների կողմից շուրջ 10 ամիսների ընթացքում: Ազնավուրի` Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել եւմտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով` ստիպված մնացել են Ֆրանսիայում: Այդպես Շառլ Ազնավուրը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի:

Ազնավուրի երգերը (որոնք հազարից ավելի են) կատարել են այնպիսի երգիչներ ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը: Վերջերս «Թայմ» ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող: Լինելով լեգենդ` Ազնավուրը իսկական հայրենասեր է: 1988 թվականի հազարավոր կյանքեր խլած Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնել է բարեգործական ֆոնդ «Ազնավուրը` Հայաստանին» եւ մի քանի ակցիա է կազմակերպել աղետից տուժածներին օգնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում