ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր, ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵԽ շրջանակներում համագործակցությունը: Թերի Դեւիսն ուրախությամբ է նշել, որ այցի ընթացքում հնարավորություն է ունեցել նաեւ որոշ չափով ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին` այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հաղպատ: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը եւ ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին` այդ ճանապարհին արձանագրված առաջընթաց համարելով ս.թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, կողմերի հավաստմամբ, առաջիկա նախագահական ընտրությունների համար լավ հիմք են: Նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունները ոչ միայն որեւէ ձեւով չզիջեն անցած խորհրդարանական ընտրություններին, այլեւ մեկ քայլ առաջ լինեն նախորդից: Հանդիպման ընթացքում կարեւորվել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Թերի Դեւիսը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ շրջանակներում գտնվող այս խնդրի նկատմամբ պասիվ դիտորդի դեր չի ստանձնել եւ փորձում է հնարավորինս օժանդակել հակամարտող կողմերի միջեւ վստահության ստեղծմանը: Ողջունելով ցանկացած այդպիսի քայլ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել է, թե պետք է բացառել հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ կազմակերպությունների կամ անհատների կողմից կարգավորման փուլում ցանկացած կանխակալ հայտարարություն եւ մոտեցում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ հակամարտող կողմերի վրա ճնշման միջոց կարող է դառնալ: Հանդիպման ավարտին նաեւ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ շահագրգիռ ու արդյունավետ փոխգործակցության շնորհիվ Եվրախորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները ժամանակին եւ պատշաճ կկատարվեն:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան