Միջազգային

Ռուսաստանը մնացել Է կրոնական ազատությունները խախտող երկրների ցուցակում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մնացել Է կրոնական ազատությունները խախտող երկրների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում նախկինի պես պահպանվում են դավանության ազատության սահմանափակումները ոչ մեծ կրոնական խմբերի նկատմամբ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ն, այս եզրակացությանն են հանգել 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների մասին զեկույցը կազմողները, որը հուլիսի 30-ին ներկայացրել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամանտը:

Ամբողջությամբ վերցված, ասված Է զեկույցում, Ռուսաստանի իշխանություններն ապահովում են դավանության ազատությունը, թեեւ մի շարք ոչ մեծ կրոնական խմբեր հանդիպում են որոշակի դժվարությունների: Հեղինակները նաեւ նշում են, որ թեեւ Ռուսաստանում պաշտոնապես բացակայում Է պետական կրոնը, Ռուս ուղղափառ եկեղեցին եւ մի շարք այլ «ավանդական» կրոնական միավորումներ մի շարք արտոնություներ են ստանում իշխանություններից:

2011 թվաակնին ՌԴ-ում գրանցված՝ կրոնական ազատությունների առավել նշանակալի խախտումների թվին են պատկանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին օրենքի օգտագործումը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, կրոնական միավորումների գրանցման մերժումը, ժամերգությունների համար վայրեր մուտք գործելու հարցում արգելքների հարուցումը եւ կրոնական գործիչներին այցագրերի մերժումը:

Բացի դրանից, նշում են հետազոտության հեղինակները, Ռուսաստանի իշխանությունները հաշվետու ժամանակամիջոցում արգելել են 19 իսլամական կազմակերպությունների գործունեությունը՝ դրանք համարելով ահաբեկչական:

Բացի ՌԴ-ից այս ցուցակի մեջ են մտել Աֆղանստանը, Վիետնամը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սուդանը, Ուզբեկստանը եւ Էրիթրեան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում