Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը և Սեմ Սիմոնյանը զրուցել են մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ Երևանում շուրջ մեկ տարի հաջողությամբ գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի և հիմնադրամի հետագա ծրագրերի մասին:

Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին է հանձնել ՀՀ պետական բարձր պարգևը՝ «Անանիա Շիրակացի» մեդալը, որով Սեմ Սիմոնյանը Նախագահի հրամանագրով պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները