Ադրբեջանն ինքը խախտում է հրադադարի ռեժիմը, ինքն էլ աշխարհի բոլոր բեմերից կոկորդիլոսի արցունքներ թափում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 25-ին անցկացված ԵԱՀԿ հերթական դիտարկմանը Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվեց անմիջական հանդիպումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպման ժամանակ ներկայացրել է ադրբեջանական կողմից տարեցտարի աճող հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկություններ, ինչպես նաեւ քննարկել հունիսի սկզբին ադրբեջանական դիվերսիոն խմբերի իրականացրած գործողությունները եւ հայկական կողմի հարկադիր պատասխան քայլերը:

«Հերթական անգամ քննարկվել է նաեւ առաջնագծում դիպուկահարների հետքաշման հարցը, որը Ադրբեջանը կտրուկ հրաժարվել է կատարել: Սակայն այդ ամենով հանդերձ` Ադրբեջանն աշխարհի բոլոր բեմերից կոկորդիլոսի արցունքներ է թափում մեր դիպուկահարաների պատասխան կրակից ունեցած կորուստների վերաբերյալ»,- ասաց նա:

Անդրանիկ Մկրտումյանը նշեց նաեւ, որ ադրբջանցի «հերոսները» շարունակում են միտումնավոր կրակել խաղաղ բնակիչների եւ բնակավայրերի ուղղությամբ` կոպիտ խախտելով Ժնեւյան կոնվենցիայի պահանջները եւ կարծելով, թե անպատիժ են մնալու: «Մենք չենք վախենում հակառակորդից, այլ փորձում ենք որքան հնարավոր է պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ ադրբեջանցիները ստացել են, ստանում են եւ կստանան համարժեք պատասխան հայ զինվորի կողմից»,- շեշտեց Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը:

Նա ընդգծեց, որ հայ զինվորը երբեւէ կրակ չի արձակում խաղաղ բնակչության ուղղությամբ, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմի համբերությունն անսահմանափակ է: Գնդապետը ԵԱՀԿ ներկայացուցիչներին հայտնել է, որ վերջերս դեպք է գրանցվել, երբ ադրբեջանցի խաղաղ բնակիչները փայտերով հարձակվել են իրենց զինվորի վրա, որպեսզի նրանք հայկական կողմի խաղաղ բնակչության վրա կրակ չարձակեն` զգուշանալով պատասխանից:

Վերջին ամսվա ընթացքում ադրբեջանցիների կրակոցներից հայկական կողմում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ 2012 թվականի 7 ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը շուրջ 11 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Հայերեն English Русский

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/06/26