1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում կայանալիք շախմատի միջազգային բաց մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Բիլի փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ շախմատի երկշրջան մրցաշար, որի մասնակիցների թվում Է լինելու աշխարհահռչակ գրոսմայստեր Մագնուս Կարլսենը Նորվեգիայից:
Սերգեյ Մովսիսյանը Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար շախմատիստներից մեկն է, ով իր վարկանիշով զիջում Է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանին: