«Վարդանանց ասպետներ» կազմակերպության «Տարվա մարդ» կոչումին արժանացել է 2 թուրք մտավորական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը «Տարվա մարդ» է հռչակել հայտնի թուրք մտավորական և «Բելգե» հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուին և ամերիկաբնակ թուրք պատմաբան Թաներ Աքչամին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայում լույս տեսնող հայկական «Մարմարա» պարբերականը:

Զարաքոլուի փոխարեն հանդիսությանը ներկա է եղել նրա որդին, ով ներկաներին է ընթերցել հոր ուղերձը: Ուղերձում թուրք մտավորականն իր ափսոսանքն է հայտնել հանդիսությանը ներկա գտնվել չկարողանալու համար ևնշել, որ իր համար մեծ պատիվ է «Տարվա մարդու» կոչումը կիսել Թաներ Աքչամի հետ: Նա ընդգծել է, որ մեր օրերում էլ շարունակվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: Զարաքոլուն նաեւ ցավով արձանագրել է այն փաստը, որ կոտորածի հեղինակներն ու տուժողները տեղերով փոխվում են` «ոճրագործը հռչակվում է անմեղ, ամբաստանյալը բազմում է դատախազի աթոռին»:

Թուրք մտավորականը նշել է նաև, որ պատրաստում է գիրք հրատարակել «20-րդ դարի վերջի Հայկական տաբուն. Տերնոն-Զարաքոլու դատավարությունը» վերնագրով: Նա ցավ է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ չնայած Անատոլիայում գործող համալսարանների բավական խիտ ցանցին` չկա ցեղասպանության ուսումնասիրման գոնե մեկ ինստիտուտ: Որպես ուղերձի վերջաբան` Զարաքոլուն նշել է, որ ինքը շարունակելու է ճշմարտության հայտնաբերման այս երկար քայլարշավը:

Նյու Յորքի «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, մինչ օրս շարունակելով իր գործունեությունը, դպրոցներ է հիմնում Հայաստանի աղքատ գյուղերում: Կազմակերպությունը մեծ թվով մասնաճյուղեր ունի նաև ԱՄՆ-ում:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով