Լեռնային Ղարաբաղում լուրջ չեն ընդունում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ ադրբեջանական հոխորտանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղի տարածքով ուղևորվելու է Հայաստան առանց որեւէ այլ երկրի, այդ թվում` Ադրբեջանի օդային սահմանը հատելու: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ադրբեջանական այն սպառնալիքներին, որ այդ թռիչքներն անօրինական են եւ դիտարկվելու են որպես օդային սահմանի խախտում:

«Մենք չպետք է անհանգստանանք հակառակորդի հայտարարություններից: Նա ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը կարող է դիմել ռազմական քայլերի, ապա դա կդիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության խաթարմանն ուղղված շատ կոպիտ քայլ»,- նկատեց Բաբայանը: Նրա փոխանցմամբ` ինքնաթիռների անվտանգությունը լիովին ապահովված է լինելու, քանի որ նրանք թռչելու են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքում:

ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Ադրբեջանն այժմ ԻԿԱՕ-ի անդամ է, եւ ժամանակին ստորագրել է կոնվեցիա, որի համաձայն քաղաքացիական օդանավերին չպետք է սպառնալ անգամ այն դեպքում, եթե առանց զգուշացնելու մտնեն ադրբեջանական օդային տարածք: «Մենք լուրջ չենք վերաբերում ադրբեջանական սպառնալիքներին: Վերջերս ադրբեջանցիներն իրենց դիրքերը թուլացրել են, որովհետեւ չեն խոսում այն մասին, որ օդանավը կվերացնեն»,-նշեց Ադբաշյանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական վարչության պետ Սենոր Հասրաթյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ խոսքը ռազմական ինքնաթիռների մասին չէ, ուստի իրենք չեն զբաղվում այդ ինքնաթիռների անվտանգությամբ: «Այլ հարց է, եթե հակառակորդի ինքնաթիռները խախտեն մեր օդային սահմանը, այդ ժամանակ կձեռնարկվեն համապատասխան գործողություններ»,-նշեց Հասրաթյանը:

«Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 10-13-ը տարածաշրջանային իրենց այցի ընթացքում կողմերից հավաստիացումներ են ստացել այն մասին, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ չի կիրառվի, խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով և հարցը չի քաղաքականացվի: Համանախագահները կոչ են արել կողմերին իրենց տարածքներում իրականացնել թռիչքներ` միջազգային իրավունքի և գործող պրակտիկայի համաձայն:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը հայտարարություններ էին տարածել, որ Ստեփանակերտի օդանավակայան կատարելիք թռիչքները անօրինական են:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը