«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մրցանակակիրներն արդեն հայտնի են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնը մոտեցավ եզրագծին. հայտնի են կինոփառատոնի հաղթողների անունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման սկզբում աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը ստացավ փառատոնի «Փարաջանովյան թալլեր» հատուկ մրցանակը: Գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանը» բաժին հասավ լեհ ռեժիսոր Անկա Սանտալին` «Հեռվից սիրուն է երեւում» կինոնկարի համար: «Լավագուն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Արծաթե ծիրանը» ստացավ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը, իսկ «Ոսկե ծիրանը»` Էմաթ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ»-ը: «Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակը գնաց Բրազիլիա` Սեզար Գանանյանի «Հայկական ռապսոդիա» ֆիլմի համար: Նույն անվանակարգի խաղարկային մրցույթում լավագույնը ճանաչվեցին Նատալյա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը» եւ ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմերը: Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» անվանակարգում հաղթողը բրազիլացի Էդուարդո Մուրուտոն է` իր «Երբ մենք մեռնում ենք գիշերը» ֆիլմով: «Եթե բոլորը» եւ համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան հավերժ է» ֆիլմերն արժանացան էկումենիկ ժյուրիի կողմից սահմանաված մրցանակներին: Իսկ ահա «Ֆիպրեսի» ժյուրիի կողմից սահմանված մրցանակը ստացավ «Գարնան առաջին անձրեւից հետո» ֆիլմը: Հայկական կինոակադեմիան իր «Անահիտ» մրցանակը շնորհեց Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմին, իսկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության` «Նուարդ» մրցանակը ստացավ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը` «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմի համար: Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակը ստացավ «Հայկական ռապսոդիա»-ն: Հայ առաքելական եկեղեցու սահմանած մրցանակը տրվել է մի քանի օր առաջ. «Եղիցի լույս» -ը շնորհվել է ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Կինոփառատոնի մեկնարկը տրվել էր հուլիսի 8-ին: Այս տարի ստացվել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, պահպանեց 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» եւ «Կորիզը»:

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը