«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերն արժանացան ՀՀ մշակույթի նախարարության բարձագույն պարգեւի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան եւ Յանուշ Գազդան արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւի` «Ոսկե մեդալի»: Մեդալները հանձնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին կինոփառատոնի մամուլի ծառայությունից, Վադիմ Աբդռաշիտովին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւը` Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նրա «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի Երեւանյան պրեմիերաներ ծրագրում: Աբդռաշիտովը ռուսական կինոյի ամենից անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` «Սպասավորը», 1989, ‎«Արծաթե արջ»` «Պիես ուղեւորի համար» ֆիլմերին, 1995) եւ Վենետիկի (Ոսկե մեդալ` «Պլյումբում կամ վտանգավոր խաղ» ֆիլմին, 1987) Միջազգային կինոփառատոնների մրցանակների շնորհիվ:

Վրաց հռչակավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին»` Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: «Ոսկե ծիրան»-ն այս տարի Շենգելայային շնորհեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը` համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում:

Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվել է նախարարության «Ոսկե մեդալ»-ը` Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: Յանուշ Գազդան 1964-ին հիմնել և տասը տարի ղեկավարել է կինոմիության ՙKultura filmowa՚ (Կինոմշակույթ), հետագայում` «Film na swiecie» (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է «Ekran» շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) եւ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած «Kwartalnik filmowy» (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի եւ ֆիլմերի մասին: «Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի