Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց Տարկովսկուն

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց Տարկովսկուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ընթացող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Տարկովսկու հայելու մեջ. մշակութային կյանք եւ անհատի աշխարհ» կլոր սեղան-քննարկումը: Կլոր սեղանին մասնակցում են հայ եւ ԱՊՀ երկրների կինոգործիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայությունից, այնպես է ստացվել, որ Անդրեյ Տարկովսկին իր դիպլոմային աշխատանքը` «Գլանիվն ու ջութակը» նկարել է Երեւանում: Ըստ երեւույթին այդ պահից սկիզբ է դրվել նրա` Հայաստանի հետ կապերին:

Փառատոնն այս տարի հարգանքի տուրք մատուցեց ռեժիսորին` ներկայացնելով նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ծրագրում ներառված են ինչպես ռեժիսորի, այնպես էլ նրա գեղարվեստական ղեկավարությամբ նկարահանված ֆիլմերը: Մասնավորապես` ցուցադրվելու են Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» եւ «Սոլյարիս» ֆիլմերը, ինչպես նաեւ նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» եւ «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում