ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց հատուկ մրցանակ` հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության եւ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: «Եղիցի լույս» անվանումով մրցանակը սահմանվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Եղիցի լույս» առաջին մրցանակը շնորհվեց աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց նման բարձր պատվի արժանացնելու համար եւ խոսեց մարդկության կյանքումկինեմատոգրաֆիայի կարևոր առաքելությանը, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:
Արարողությունը փակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոսիօրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքը հայտնեց փառատոնի հիմնադիր-տնօրենին և կազմակերպիչներին, ինչպես նաև «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու շնորհավորանքը բերեց նաև Ալեքսանդր Սոկուրովին` մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Կաթողիկոսը, վստահություն հայտնեց, որ սա մի գեղեցիկավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, եւ վաստակաշատ արվեստագետներ Սուրբ Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի:
«Եղիցի լույս» մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է: Արձանիկի վրա օգտագործվել են քրիստոնեկան խորհրդանշաններ, եւ ամեն մի գիծը խորհդրանշական եւ իմաստային է: