Մշակույթ

Իտալացի գրավաճառ- ռեժիսորը բարձրաձայնում աղքատների խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

Իտալացի գրավաճառ- ռեժիսորը բարձրաձայնում աղքատների խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված է նաեւ իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոցը» ֆիլմը: Այնտեղ պատմվում է այն պատանիների մասին, ովքեր ստիպված են 14 տարեկանում թողնել դպրոցն ու գնալ աշխատելու, իսկ ահա պատանեկան տարիքն անցնելուց հետո ուսման ցանկություն է առաջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տոմմազո Կոտրոնեն, ֆիլմը նկարահանելու համար հիմք է հանդիսացել իր ընկերների ընտանիքի պատմությունը, սակայն ինքնակենսագրական տարրեր էլ կան: «Ես մանկուց հորս հետ աշխատել եմանտառում եմ, տասը տարուց ավելի արհեստավորությամբ զբաղվել, եւ միայն վերջերս եմ ընդունվել Հռոմի փիլիսոփայության համալսարան, որը դեռ չեմ ավարտել»,- ասաց նա: Ռեժիսորի խոսքով` այնպես է ստացվել, որ Իտալիայում բարձրագույն կրթություն միայն հարուստներն են ստանում, իսկ աղքատների բախտն անորոշ է: «Չեմ ուզում կոնկրետացնել միայն Իտալիայի վրա, դա գլոբալ խնդիր է: Աշխարհի ցանկացած ծայրում կարող է հանդիպել»,- ասաց նա: Տոմմազո Կոտրոնեն այժմ գրավաճառ է եւ իրեն ռեժիսոր չի համարում, թեեւ արդեն վեց ֆիլմ է նկարահանել: «Ինձ ոչ ռեժիսորի կոչումն է պետք, ոչ տիտղոսներ: Ես կյանքը լավ եմ ճանաչում եւ տեսածի մասին ցանկանում եմ խոսել, փոխել»,- ասաց իտալացի ռեժիսորը` հավելելով, որ ինքը մարդ է, ով փնտրում եւ փորձում է գտնել հոգու խնդիրները: Ստեղծված իրավիճակը, ըստ ռեժիսորի, կփոխի ընթեցանության նկատմամբ սերը, գիրքը: «Միայն թե կառավարությունը չի ցանկանում, որ բոլոր մարդիկ կրթվեն, հակառակ դեպքում` ով պանիր կպատրաստի»,- կատակեց նա:

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում