Մշակույթ

Ոչ բոլոր թուրքերն են կորցրել ամոթի զգացումը. ամերիկահայ ռեժիսոր

2 րոպեի ընթերցում

Ոչ բոլոր թուրքերն են կորցրել ամոթի զգացումը. ամերիկահայ ռեժիսոր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված Ռենդի Բելի եւ Էրիկ Խաչիկյանի «Ուղեւորություն Ամասիա» վավերագրական ֆիլմը: Այն ցույց է տալիս, թե ինչպես են շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերը շարունակում մինչ օրս լարված պահել հայերի եւ թուրքերի հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Խաչիկյանը:

Հայ-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմը պատմում է ռեժիսոր Էրիկ Խաչիկյանի տատիկի կյանքի պատմության մասին: «Ամասիան քաղաք է Թուրքիայում, որտեղից տատիկը փախել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Ֆիլմն անցնում է անցյալի արահատներով` հարգանքի տուրք մատուցելով տատիկիս եւ բացահայտելով, թե ինչպիսինն է եղել նրա կյանքը Թուրքիայում»,- ֆիլմի բովանդակությունը ներկայացրեց ռեժիսորը: Ռեժիսորի խոսքով` թեեւ ինքը ոգեշնչվել է մեկ ընտանիքի իրականությունից, այնուամենայնիվ, ներկայացնում է համամարդկային պատմություն եւ ողբերգություն: Խաչիկյանը մասնագիտությամբ կոմպոզիտոր է եւ ֆիլմի ստեղծման առիթը տատիկի հիշատակին նվիրված ռեքվիեմն է դարձել: «Թուրքիայում նկարահանումների ժամանակ հասկացա, որ բոլոր թուրքերը չեն, որ կորցրել են ամոթի զգացումը: Շատերն ընդունում են, թե ինչ է կատարվել»,- ասաց նա:

2011 թ. ֆիլմն արժանացել է Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում