Միջազգային

Չինացի պաշտոնյաներին այսուհետ կարգելվի գնել պերճանքի առարկաներ

2 րոպեի ընթերցում

Չինացի պաշտոնյաներին այսուհետ կարգելվի գնել պերճանքի առարկաներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը պետական կառույցներին կարգելի բյուջեի միջոցները ծախսել պերճանքի առարկաներ գնելու համար: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը: Նոր կանոնների սահմանումը պայմանավորված է նման ծախսերի առնչությամբ բնակչության դժգոհությամբ, ինչը շատերի կողմից դիտվում է որպես կոռուպցիայի մի տեսակ:

Սահմանափակումները մտցվել են բարձրաստիճան կուսակցական գործիչների հետ կապված մի շարք սկանդալներից հետո, մասնավորապես, Չունցին քաղաքում Չինաստանի կոմունիստական կուսակցության նախկին քարտուղար Բո Սիլայի մասնակցությամբ, ով համարվում էր ՉԺՀ-ի նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը` տարեվերջին Հու Ցզինտաոյի պաշտոնաթողությունից հետո:

Չինաստանի պաշտոնյաները 2004 թ. 408,5 միլիարդ յուան (շուրջ 64 մլրդ դոլար) են ծախսել տրանսպորտային միջոցների, 200 մլրդ յուան՝ պետության հաշվին սնվելու եւ 300 մլրդ յուան՝ արտասահմանյան գործուղումների վրա: Թեեւ նոր տվյալներ չեն նշվում` կարելի է ենթադրել, որ այդ ծախսերն աճել են մի քանի անգամ:

Չինաստանի իշխանությունները սահմանափակիչ միջոցառումներն արդարացնում են ՉԺՀ-ի հիմնադիր Մաո Ցզեդունի ասույթներից արված քաղվածքներով, ով հորդորում էր կոմկուսի անդամներին «լինել համեստ ու չափավոր» եւ ապրել «պարզ կյանքով»: Կանոնները կսահմանվեն հոկտեմբերի 1-ից:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում