Սոցիալապես անապահով երեխաները Կապանում բակային ճամբար ունեն

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների երեխաների համար այս տարի եւս Կապանի քաղաքապետարանը քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպել է «Մանկական ամառային հանգիստ-2012» բակային ճամբարը: Այն կգործի երկու հերթափոխով, յուրաքանչյուրին կներգրավվի 300 երեխա: Առաջին հերթափոխը մեկնարկել է հուլիսի 2-ից եւ կգործի ինչեւ հուլիսի 13-ը:

Այստեղ երեխաների ակտիվ հանգստից բացի, կազմակերպվում են նաեւ երգի, պարի, ասմունքի, թատերական գործի ուսուցողական պարապմունքներ: Կազմակերպվում են նաեւ սպորտային, ինտելեկտուալ խաղեր, լինում են կինոդիտումներ, այցելություններ քաղաքի տեսարժան վայրեր եւ էքսկուրսիաներ` քաղաքից դուրս: Օրվա մեջ մեկ անգամ երեխաները սնվում են քաղցրավենիքներով, պաղպաղակով, հյութերով:

«Արդեն չորրորդ անգամն է կազմակերպում ենք նման բակային ճամբար: Այս տարի ըստ ջոկատների գույների երեխաները ստացել են շապիկներ` «Եղիր առողջ եւ անվտանգ» կարգախոսով ու հովանավորի տարբերանշանով: Միանման շապիկներ կրում են նաեւ ճամբարի աշխատակիցները», - ասում է մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը:

Յուրաքանչյուր ջոկատի առօրյան նկարահանվում է եւ կինոդիտման ժամանակ այն ներկայացվում երեխաներին: Բակային ճամբարի հանդիսավոր փակման ժամանակ երեխաները հանդես կգան ճամբարի օրերին սովորած իրենց գիտելիքներով: Արդեն երկրորդ տարին է Կապանի մշակույթի կենտրոնի բակային ճամբարը հովանավորում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ:

Հայերեն

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/06/26