Մշակույթ

«Ժաննան եւ ձայները» ֆիլմը ոգեշնչված է Ժաննա դ'Արկի լեգենդից

1 րոպեի ընթերցում

«Ժաննան եւ ձայները» ֆիլմը ոգեշնչված է Ժաննա դ'Արկի լեգենդից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի շրջանակներում «Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույնի կոչմանն արժանանալու համար ներկայացված է նաեւ ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսերԱրմինե Անդայի «Ժաննան եւ ձայները» ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմինե Անդան, հայաստանյան արտադրության լիամետրաժ խաղարկային ֆիլմը պատմում է Ժաննա անունով մի երիտասարդ կնոջ մասին, ով հանկարծակի, ռացիոնալ տեսանկյունից անհասկանալի մղումով, հետպատերազմյան անորոշության եւ տեսած երազի ազդեցությամբ հրաժարվում եւ հեռանում է ամեն ինչից` սկսելով թափառել երկրով մեկ: «Զրկելով ինքն իրեն կենսագրությունից եւ փաստորեն վերածվելով այլմոլորակայինի` նա կարծես նորից է կլանում աշխարհը` ի դեմս անծանոթ մարդկանց ու Հայաստանի հզոր բնության` լսելով նրանց ձայները»,-պատմեց Արմինե Անդան:

Ֆիլմը ոգեշնչված է Ժաննա Դ Արկի լեգենդից: «Ինձ ոգեւորել է նրա` փրկելու կարողությունը, որը պակասում է այսօրվա իրականությանը»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում