Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց Տարկովսկուն

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց Տարկովսկուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնը հուլիսի 9-ին հարգանքի տուրք մատուցեց ռուս աշխարհահռչակ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկուն: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նրան նվիրված երկու ֆիլմ` Ալեքսանդր Սոկուրովի «Մոսկովյան էլեգիա» եւ Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ Տարկովսկին իր սերնդակիցների կյանքում եղել է հոգեւոր անկախության խորհրդանիշ:

«Նա ոչ թե հետեւում էր ժամանակի մտածողությանը, այլեւ ինքն էր ժամանակին մտածողություն տալիս»,- ասաց նա: Դավիթ Մուրադյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Տարկովսկին երբեք չի ենթարկվել այն ժամանակի եւ համակարգի մտածողությանն ու պահանջներին, որում ապրում էր: «Նա միայն իր խղճի պահանջներին ենթարկվեց» ,- ասաց Դավիթ Մուրադյանը` հավելելով նաեւ, որ Տարկովսկու«կինոն տագնապեցնող է» եւ նրան հաջողվեց միավորել տարբեր մշակույթներ եւ նորովի ներկայացնել կինոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում