Մշակույթ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի «Գիրք եւ կինո» արտամրցութային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց  «Ոսկե ծիրան»-ի «Գիրք եւ կինո» արտամրցութային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ներառել է եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո»: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից 2012 թվականը Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագրի բացման առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Էմիլ Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» ֆիլմը:Կինոգետ, կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանի խոսքով` ծրագրում ընդգրկվել են համաշխարհային ճանաչում ունեցող վեպերի էկրանավորումները:

«Գիրք եւ կինո» ծրագրում ընդգրկվել են հայ եւ համաշխարհային դասական գրողների ստեղծագործությունների էկրանավորումները: Ծրագրի շրջանակներում կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժ. Համո Բեկնազարյան) եւ «Պատվի համար» (ռեժ.` Արտաշես Հայ-Արտյան), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» եւ «Խաթաբալա», Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա «Այս կանաչ, կարմիր աշխարհը», ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը» (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան) ու «Տերն ու ծառան» (ռեժ.` Դմիտրի Կեսայանց) ֆիլմերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ», Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» եւ այլ ֆիլմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում