Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են կուսակցության ընդարձակ ղեկավարության խորհրդաժողովի առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը ողջունել է խորհրդաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը` ասելով, որ դա եւս վկայում է ՌԱԿ-ի` հայաստանակենտրոն գործունեությունն ակտիվացնելու ձգտման մասին: Հյուրերը շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին նրա ղեկավարության օրոք Հայաստանի ունեցած զգալի առաջընթացի առիթով, նշելով, որ տարեկան մի քանի անգամ այցելելով հայրենիք` ականատեսն են լինում արագ եւ դրական տեղաշարժերի: Կողմերը զրուցել են երկրի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանն ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում