Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» անվանակարգում ներկայացված է մեկ հայ ռեժիսոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Կորիզ» անվանակարգում ներկայացված է ընդամենը մեկ հայ ռեժիսորի ֆիլմ. դա Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիլիթ Մովսիսյանը նշեց, որ ֆիլմը ներկայացնում է ուժեղ եւ միաժամանակ տառապող հերոսի կերպարը, որը հոգեբուժարանում պայքարում է իր վախերի, սիրո, հույսի ու ցավի դեմ: «Անհավանական երաժշտության հնչյունները, որը նվագում է առանց երաժշտական գործիքի, հասնում է աղջկա ականջին` էլ ավելի անօգնական դարձնելով նրան: Մի հարց է սկսում պտտվել ականջում` միթե իսկապես խելքը թռցրել է»,- ներկայացրեց ռեժիսորը:

«Ես էլ» ֆիլմում ռեժիսորը փորձել է ստեղծել սիմվոլիկ տարածք: «Իրականում ոչ թե հոգեկան խնդիրներ ունեին հերոսներս, այլ ուղղակի հոգեկան ճաք»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ «Կորիզ» անվանակարգում միայն իր ֆիլմն է հայկական, ռեժիսորը նշեց, որ միայն այն միտքը, որ իր ֆիլմը մրցունակ է, իր համար մեծ պատիվ է:

«Ոսկե ծիրան»-ը հնարավորություն է ընձեռել երիտասարդներին «Կորիզ» խորագրի ներքո իրականացնելու իրենց մտահղացումները, ինքնուրույն ձեւակերպելու պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաեւ` կատարելու ֆիլմերի ընտրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում