Մշակույթ

Ծիրաններն օրհնված են. «Ոսկե ծիրան»-ը պատրաստ է մեկնարկին

2 րոպեի ընթերցում

Ծիրաններն օրհնված են. «Ոսկե ծիրան»-ը պատրաստ է մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիրաններն օրհնված են. «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը պատրաստ է մեկնարկին: Մինչեւ փառատոնի բացման պաշտոնական արարողությունն իրականացվում է ուշագրավ մի միջոցառում եւս. Երեւանի Սբ Զորավոր եկեղեցում կայացավ ծիրանի օրհնության` Ծիրանօրհնեքի արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ծիրանի օրհնությունն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: «Ծիրանը հայ ժողովուրդն ընկալում է որպես ազգային խորհրդանիշ, իսկ քանի որ մեր փառատոնը եւս ազգային խորհուրդ ունի, հետեւաբար`չափազանց կարեւորում ենք ծիրանն օրհնելու արարողությունը»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Օրհնված ծիրանը բաժանվեց մասնակիցներին ու հյուրերին: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը միջոցառումը շատ խորհրդանշական համարեց: «Մենք ուզեցինք մեր հյուրերի, հետո պարզվեց նաեւ հայաստանցիների համար, մի ավանդույթ ստեղծել, որը իսկապես դարձավ յուրատեսակ տոն»,- ասաց նա` հավելելով, որ հյուրերը շատ հետաքրքրված են միջոցառմամբ: Այն յուրատեսակ պատկերացում է տալիս Հայաստանի մասին:

Ծիրանօրհնեքն անցկացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծման տարվանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում