Տարածաշրջանային

Թուրքական TRT հեռուստաալիքը Հայաստանում ֆիլմ է նկարահանել

1 րոպեի ընթերցում

Թուրքական TRT հեռուստաալիքը Հայաստանում ֆիլմ է նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի TRT հեռուստաալիքը Հայաստանում փաստագրական ֆիլմ է նկարահանել «Հեռու հարևանը» վերնագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Ֆիլմը նպատակ ունի թուրք հասարակությանը ճանաչելի դարձնել տարածաշրջանային և քաղաքական խնդիրների պատճառով փակ սահմանների հետևում մնացած հարևան պետությանը: Ի տարբերություն մինչօրս նկարահանված մյուս փաստագրական ֆիլմերի` «Հեռու հարևանը» ֆիլմում պատմական կամ էլ քաղաքական խնդիրներ չեն արծարծվել: Ֆիլմի միջոցով փորձ է արվել երկու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնել և բարեկամական մթնոլորտ ստեղծել:

Նկարահանման աշխատանքներն անց են կացվել նաև Սևանա լճում: Ֆիլմը ցուցադրվելու է հուլիսի 8-ին TRT հեռուստաալիքով, տեղական ժամանակով 22:45-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում