Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը պատրաստ է պատասխանատու մեկնարկին

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը պատրաստ է պատասխանատու մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքները եզրագծային փուլում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը: Նրա խոսքով` փառատոնի մեկնարկին մի քանի օր է մնացել, արդեն գրեթե ամեն ինչ արված է, մնում է ամենից կարեւոր դետալներն ավելացնել եւ բացել փառատոնը:«Կինոփառատոնի ծրագիրը պարզ է, հյուրերի կազմը հստակեցված է: Մնում է սկսել եւ այդ ամենը հաջող ընթանա»,-ասաց նա:

Կինոփառատոնից սպասելիքները շատ են. հասարակությունը պետք է հետաքրքրված լինի, քանի որ բերվել են հրաշալի ֆիլմեր: «Կարելի է ասել, որ փառատոնի օրերին կցուցադրվեն այս եւ նախորդ տարվա լավագույն ֆիլմերը: Կլինեն վարպետության դասեր, հանդիպումներ հայտնի ռեժիսորների, կինոգործիչների հետ: Ամեն ինչ կանցկացվի հավուր պատշաճի»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը: Փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում