«Լոնդոն 2012»-ում Հայաստանի ամենափորձառու մարզիկը հրաձիգ Նորայր Բախտամյանն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 42-ամյա հրաձիգ Նորայր Բախտամյանը Հայաստանի ամենափորձառու մարզիկն Է 2012 թվականի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում: Հայկական սպորտի վետերանը 2004 թվականին Աթենքում կայացած օլիմպիական խաղերին շատ մոտ Էր մեդալին, բայց անսպասելիորեն զբաղեցրեց 4-րդ տեղը:

Չորս տարի անց Բախտամյանը մասնակցեց Պեկինի օլիմպիական խաղերին եւ այս անգամ շատ անհաջող ելույթ ունեցավ: Բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր Բախտամյանը Լոնդոնում երրորդ անգամ Է իր բախտը փորձելու օլիմպիական մրցաշարում:

Բախտամյանը Հայաստանի մարզիկներից առաջիններից Է դուրս գալու օլիմպիական մրցաբեմ: Հուլիսի 28-ին՝ օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր անց նա կմասնակցի 10 մետր, իսկ օգոստոսի 5-ին՝ 50 մետր մրցատարածք օդամղիչ ատրճանակ մրցաձեւերի մրցումներին:

Լոնդոնյան խաղերին ՀՀ մարզական պատվիրակության ղեկավար, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այժմ օլիմպիադաներում, մրցումներում Բախտամյանի բախտն ուղղակի չԷր բերում, բայց նա շատ փորձառու մարզիկ Է, Եվրոպայի լավագույն հրաձիգներից մեկը եւ «նրա ատրճանակը Լոնդոնում կարող Է ի վերջո լավ կրակել»:

Բախտամյանը, որը նվաճել Է տարբեր միջազգային մրցումների բոլոր կարգի մեդալներ, շատ Է ցանկանում իր մեդալների հավաքածուին ավելացնել նաեւ օլիմպիական պարգեւը, բայց այս մարզաձեւում անհնար Է որեւէ կանխատեսում անել: Հրաձգության մեջ սկզբից մինչեւ վերջ սուր մրցակցություն Է ընթանում եւ նույնիսկ մեկ թեթեւակի սխալ կարող Է ազդել վերջնական արդյունքի վրա:

Ներկայումս Բախտամյանն ակտիվորեն նախապատրաստվում Է օլիմպիական խաղերին: Այս առումով դրան մեծապես նպաստում Է Երեւանում վերջերս կառուցված ժամանակակից հրաձգարանը:

Լոնդոնի օլիմպիական խաղերի հրաձգության մրցումներում մեդալների են հավակնելու նախ եւ առաջ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Իտալիայի եւ այլ երկրների մարզիկները, որոնց Բախտամյանը շատ լավ Է ճանաչում: Միջազգային փորձագետները Բախտամյանին մեդալների հիմնական հավակնորդների թվին չեն դասում, ինչը պետք Է հոգեբանորեն թեթեւացնի մեր մարզիկի ելույթը:

Նորայր Բախտամյանը ծնվել Է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Երեւանում: Հրաձգությամբ զբաղվում Է շուրջ 30 տարի, նրա անձնական մարզիչն Է ՀՀ հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Բախտամյանը նվաճել Է Եվրոպայի առաջնությունների եւ գավաթների մրցաշարերի բազմաթիվ մեդալներ, ՀՀ հրաձգության բազմակի չեմպիոնն Է եւ անփոփոխ առաջատարը:

2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում զբաղեցրել Է 4-րդ տեղը, եվրոպական առաջնության մրցաշարում եղել Է արծաթե մեդալակիր:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA