Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կիև կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման մեկնարկին Ուկրաինայի նախագահը մասնավորապես ասել է. «Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ և առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր»:

Սերժ Սարգսյանն Ուկրաինա է մեկնել հուլիսի 1-ին: Նա Վիկտոր Յանուկովիչի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին դիտել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում