Միջազգային

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է սահմանել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը սահմանել Է Երջանկության միջազգային օր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքԷջին:

Որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:

Ինչպես ընդգծվում Է Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, երկրներին առաջարկվում Է տոնը նշել «պատշաճ ձեւով, այդ թվում՝ կրթական եւ լուսավորչական ծրագրերի օգնությամբ»: Թե ինչու Է հատկապես մարտի 20-ն ընտրվել որպես Երջանկության միջազգային օր, չի ճշտվում:

Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպես, ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:

ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցը հարյուրից ավելի տոն Է ներառում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22), Հեպատիտի օրը (հուլիսի 28), Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21), Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում