Ուկրաինայում 50 հազար մարմնավաճառ են հաշվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում 50 հազար կին Է ներքաշված մարմնավաճառության ոլորտում, ընդ որում նրանցից յուրաքանչյուր յոթերորդն անչափահաս Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները "Gazeta.ua" ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում ներկայացրել Է Կիեւի քաղաքային պետական վարչակազմին առընթեր Եվրո-2012-ի առաջնության նախապատրաստման եւ անցկացման հարցերի հանձնաժողովի նախագահ Սնեժանա Դերժանովսկայան:
Նա ճշտել Է, որ այս տեղեկատվությունը հիմնված Է «ոչ պաշտոնական վիճակագրության» վրա: Դերժանովսկայայի տվյալներով՝ միայն Կիեւում շուրջ 9 հազար կին Է զբաղվում մարմնավաճառությամբ, իսկ երկրից դուրս տարված ուկրաինուհիներն այդ ոլորտում զբաղված են ավելի քան 50 երկրներում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները Ուկրաինայում սեքս-զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում Էին կանխատեսում՝ կապված Եվրո-2012-ի անցկացման հետ: Այս թեմայի շուրջ իրարանցումը թեժացրեց գերմանական Bild հրատարակությունը: Նրա կայքում հունիսի 16-ին նյութ հայտնվեց «Մարմնավաճառների գործերը լավ չեն գնում. ուկրաինացի մարմնավաճառները բողոքում են ֆան-գոտիներում տիրող մրցակցությունից» վերնագրով: Հոդվածն սկսվում Էր հետեւյալ տողերով. «Ուկրաինան մարմնավաճառների երկիր Է: Որոշ գնահատումների համաձայն՝ երկրում 100 հազար կանայք վաճառում են իրենց մարմինը»: