Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Նիդեռլանդների բանկի նախագահ Ն. Վելլինկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդեռլանդների բանկի նախագահ Նութ Վելլինկին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկու երկրների հարաբերությունները որակելով գերազանց` Նիդեռլանդների բանկի նախագահը գոհունակությամբ է խոսել իր ղեկավարած կառույցի եւ Հայաստանի կենտրոնական բանկի սերտ համագործակցության մասին: Հանրապետության նախագահի առաջարկությամբ նա անդրադարձել է մեր երկրի տնտեսության ýինանսական հատվածի ներկա վիճակին, զարգացումներին, ընդգծել ակնհայտ առաջընթացը: Նութ Վելլինկը ներկայացրել է նաեւ հայաստանյան իր հանդիպումները` նշելով, որ բավականին հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ է ունեցել եւ տպավորված է մասնակիցների պատրաստվածության աստիճանով, ընկալունակությամբ, գիտելիքներով: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանը ձգտում է տարածաշրջանում դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն եւ այդ նպատակի համար հիմնական ներդրումը կատարել մարդկային ռեսուրսի մեջ: Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Ն. Վելլինկի մասնակցությամբ քննարկումներն օգտակար կլինեն այդ ոլորտում զբաղված մասնագետների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում