Տնտեսություն

Առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձի չափն առնվազն կկրկնապատկվի. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա տարիներին նվազագույն աշխատավարձի չափն առնվազն կկրկնապատկվի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումն առաջիկա հինգ տարվա ընթացքում կունենա երկրի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով Կառավարության ծրագիրը, այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա հատկանշական համարեց ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումն ու միջին աշխատանքային կենսաթոշակի մակարդակի բարձրացումը՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի: «Թույլ համաշխարհային պահանջարկը եւ արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված եւ արդյունավետ օգտագործում»,- ասաց վարչապետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծրագրի համաձայն` առաջիկա հինգ տարիների ընթացքում աղքատության մակարդակ 8-10 տոկոսային կետով կրճատվելու է, ծնելիության գումարային գործակիցն աճելու է` հասնելով մինչեւ 1.8-ի, կստեղծվեն 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով:

Կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում