Թուրքիայում աբխազերենը հնարավոր է ուսումնասիրվի պետական մակարդակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համալսարաններում եւ դպրոցներում քրդերենն ընտրողաբար ուսումնասիրվելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օրերս արած հայտարարության կապակցությամբ թուրքական խորհրդարանում քննարկումների ժամանակ այդ երկրի կրթության նախարար Օմեր Դինչերն առաջարկել է թուրքական պետական կրթական հաստատություններում մտցնել թուրքաբնակ ժողովուրդների լեզուների ուսումնասիրման դասաժամեր` այդ թվում նաեւ աբխազերեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` նշելով, որ խոսքն այդ լեզուների ուսումնասիրման համար դասագրքերի եւ դասավանդման հատուկ ծրագրերի մասին է:

Աբխազական «Ապսնի Պրես» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Աբխազիայի ԱԳՆ Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի բաժնի աշխատակից Ալիաս Ասաբուան այդ կապակցությամբ հայտնել է, որ թուրքական պետական դպրոցներում եւ համալսարաններում աբխազերենի ուսումնասիրման հարցը վերջին 5 տարիների ընթացքում բազմիցս բարձրացվել է թուրքական խորհրդարանում:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները