Թուրք հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայի պատմության մութ էջերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակում են ջրի երես դուրս գալ պատմության մութ էջերը: Թուրքական «Աքշամ» պարբերականի հոդվածագիր Սոներ Արըքանօղլուն իր հոդվածում անդրադարձել է ոստիկանության` 1963 թվականից առաջ ընկած ժամանակաշրջանի փաստաթղթերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` փաստաթղթերում անդրադարձ է կատարվել թուրք գրողներ Սաբահատդին Ալիի, Նազըմ Հիքմեթի հարցաքննություններին և սպանությանը, Դերսիմի դեպքերին:

Մոտ 50 տարվա պատմություն ունեցող փաստաթղթերում խոսվում է թուրք գրող Նազըմ Հիքմեթի մասին, ով իր կյանքի զգալի մասն անց էր կացրել թուրքական բանտերում, ինչից հետո պետական հալածանքի պատճառով ստիպված էր եղել հեռանալ Մոսկվա, որտեղ էլ մահացել էր:

Բացահայտված փաստաթղթերում ներկայացված է նաև մեկ այլ թուրք գրող Սաբահատդին Ալիի սպանությունը, որն իրականացվել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցչի կողմից:

Դերսիմի կոտորածների վերաբերյալ փաստաթղթերում կա առանձին արձանագրություն` «Հայերեն ծիսակատարություններ» խորագրով: Արձանագրության մեջ խոսվում է այն մասին, որ Դերսիմի դեպքերից առաջ քաղաքում մի ստվար զանգված հայերենով տարատեսակ կրոնական ծիսակատարություններ էր անում:

1936-1937 թվականներին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի թողտվությամբ կոտորած էր տեղի ունեցել տեղի հայ, քուրդ, ալևի, ասորի և հույն բնակչության նկատմամբ: Այս դեպքերին զոհ էին գնացել շուրջ հարյուր հազար մարդ: Ներկայում նրանց ժառանգները փոխհատուցում են պահանջում թուրքական կառավարությունից:

Հայերեն

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը