Վրաստանում ստեղծվել Է ԴՆԹ-ի ինդեքսացման CODIS համակարգը, որն առաջինն Է Անդրկովկասում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի օգնությամբ Վրաստանում ստեղծվել Է ԴՆԹ-ի միասնական ինդեքսացման համակարգը (CODIS): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հաղորդել Է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
ԴՆԹ-ի պահոցի շնորհանդեսը հունիսի 14-ին Թբիլիսիում անցկացրել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը եւ Դատական փորձաքննության ազգային բյուրոն:
ԴՆԹ-ի տվյալների պահոցը հիմնականում կօգտագործվի իրավապահ մարմինների կողմից: Բացի դրանից, տվյալների պահոցը կարելի կլինի օգտագործել ծագումնաբանական նույնականացման համար, պատերազմի ժամանակ անհայտ կորածների որոնման, աղետների եւ դժբախտ պատահարների հետեւանքով զոհված մարդկանց ճանաչման նպատակով:
«ԱՄՆ-ում իրավապահ մարմիններն ակտիվորեն օգտագործում են ԴՆԹ-ի տվյալների պահոցը: Վրաստանն առաջիններից մեկն Է մտել այն երկրների շարքը, որտեղ ներդրված Է CODIS-ի նորագույն համակարգը»,- նշված Է հաղորդագրության մեջ: