Քեմալ Քըլըչդարօղլուի կարծիքով` Սվազի կոտորածն անտեսելը Թուրքիայի խայտառակությունն է

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության հավաքում հայտարարել է, որ Սվազում ալեվիների կոտորածի գործով կասկածյալներին չկալանավորելու եւ գործը ժամկետանց համարվելու հիմնավորմամբ կարճելու մասին դատարանի վճիռը Թուրքիայի խայտառակությունն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանությունների ազդեցության տակ գտնվող դատական համակարգը եւ նշել, որ դատարանի այդ որոշումից այնպես է երեւում` կարծես Սվազի Մեդիմաքս հյուրանոցը հրդեհելու արդյունքում զոհված 37 մարդկանց եւ բազմաթիվ վիրավորվածների իրավունքները չեն խախտվել եւ դա հանցագործություն չէ ընդհանրապես:

«Միջնադարում մարդկանց սպանում էին այրելով: Սվազում մարդկանց սպանեցին այրելով: Մարդասպանների մի մասը ամուսնացավ, բանակ գնաց, երեխաներին դպրոց ուղարկեց, բայց այդպես էլ չբացահայտվեց եւ չձերբակալվեց: Սա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ Թուրքիայի խայտառակությունն է, քանի որ Սվազի դատական գործը հասցվեց ժամկետանց վիճակի` ԱԶԿ-ի թողտվությամբ: Երեւի ԱԶԿ առաջնորդ Էրդողանն արդեն շփում է ձեռքերը, թե ինչ լավ եղավ, որ փակվեց Սվազի գործը», -թուրքական իշխանություններին ուղղված քննադատական խոսքում ասել է Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ թուրքական իշխանությունների թողտվությամբ ազգայնական շրջանակները 1993 թ-ի հուլիսի 2-ին հրդեհել են Սվազի Մեդիամաքս հյուրանոցն այն ժամանակ, երբ թուրքաբնակ ալեվիները (իսլամի շիա ուղղություն) հավաք էին անցկացնում այնտեղ: Հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել: Կանխամտածված այդ կոտորածի կատարողներն ու պատվիրատուները չեն բացահայտվել: Անկարայում դատարանի այդ վճռի առթիվ այսօր` մարտի 13-ին բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները