1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստուհիները հաջող են մեկնարկել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում սկսված կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մրցաշարում:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը`վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը:
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը սեւ խաղաքարերով հաղթել են համապատասխանաբար ռումինուհի Միխաելա Սանդույին եւ թրքուհի Էմել Կայեյին, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան սպիտակներով առավելության են հասել համապատասխանաբար սերբուհի Լիլիա Դրժեւիչի եւ թրքուհի Հատիչի Բոզքուրթի նկատմամբ:
Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը սեւերով զիջել Է գրոսմայստեր Նինո Խուրցիձեւին` Վրաստանից: