Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիները Թուրքիայում հաջող են մեկնարկել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստուհիները Թուրքիայում հաջող են  մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստուհիները հաջող են մեկնարկել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում սկսված կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մրցաշարում:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը`վկայակոչելով մրցաշարի պաշտոնական կայքը:

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը սեւ խաղաքարերով հաղթել են համապատասխանաբար ռումինուհի Միխաելա Սանդույին եւ թրքուհի Էմել Կայեյին, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Մարիա Կուրսովան սպիտակներով առավելության են հասել համապատասխանաբար սերբուհի Լիլիա Դրժեւիչի եւ թրքուհի Հատիչի Բոզքուրթի նկատմամբ:

Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը սեւերով զիջել Է գրոսմայստեր Նինո Խուրցիձեւին` Վրաստանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում