Ռուսաստանում ցմահ պատժաժամկետ են սահմանել թմրանյութերի առեւտրով զբաղվելու համար
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ցմահ բանտարկություն Է սահմանվում առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ-ի նախագահի կայքում, որում զետեղված Է պետության ղեկավարի կողմից հաստատված դաշնային օրենքը:
Ավելի վաղ թմրառեւտրով զբաղվելու համար առավելագույն պատիժ Էր սահմանված 20 տարվա ազատազրկումը:
Բացի այդ, նոր օրենքով նախատեսվում Է այն ունեցվածքի բռնագրավում, որն ստացվել Է թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործություններից, իսկ դրանց օգտագործմամբ հանցագործություն կատարելը կդիտվի որպես ծանրացուցիչ հանգամանք:
Նաեւ կուժեղացվի պատասխանատվությունը ազատազրկման վայրերում, դպրոցներում եւ համալսարաններում, մարզական օբյեկտներում, ինչպես նաեւ ակումբներում, թատրոններում եւ համերգասրահներում թմրանյութերի վաճառքի համար:
Դաշնային օրենքն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից 180 օր հետո, ինչը կապված Է կառավարության որոշումների պատրաստման եւ հրատարակման անհրաժեշտության հետ: