Քաղաքականություն

Շարմազանովը վստահ է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն գնալու է համակարգային փոփոխությունների

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը վստահ է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն գնալու է համակարգային փոփոխությունների

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց այդ մասին` շեշտելով, որ այդ հարցում երկու կարծիք չէր կարող լինել:

«Դասական մոտեցումն այն է, որ կուսակցության ղեկավարը պետք է գլխավորի կուսակցության համամասնական ցուցակը և առաջնորդի նրան նախընտրական պայքարի ընթացքում»,- նշեց Շարմազանովը: Նրա համոզմամբ` կուսակցականները միակամ են, համախմբված և հավատքով լի` շարունակելու երկրում բերփոխումների կուրսը:

«Քարոզարշավին գնալու տրամադրվածությունը շատ հստակ է` կուսակցությունը լի է վճռականությամբ, հավատքով և վստահ է իր ուժերին: Գնալու ենք համակարգային փոփոխությունների գրեթե բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը` համոզմունք հայտնելով, որ այդ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի զարգացած և պաշտպանված հասարակությունը: «Վերջին ՏԻՄ ընտրութունները ցույց տվեցին, որ, չնայած բազմաթիվ խնդիրների, հասարակության մեծամասնությունը իր խնդիրների լուծումը և իր երեխաների ապագան կապում է ՀՀԿ-ի հետ»,- շեշտեց Շարմազանովը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀԿ-ում որոշակի թևեր կան, որոնք փորձում են «քվոտաներ» ունենալ կուսակցության համամասնական ցուցակում` Շարմազանովն ընդգծեց, որ կուսակցությունում թևեր չկան և այն համախմբված է Նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ;

Նրա ներկայացմամբ` ՀՀԿ-ն «ՍՊԸ» չէ, որ մարդիկ քվոտաներ ունենան նրա ցուցակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում