Մշակույթ

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն` աշխարհի բոլոր լեզուներով

1 րոպեի ընթերցում

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն` աշխարհի բոլոր լեզուներով

ԵՐԵՎԱՆ 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը կթարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլի Հակոբյանը, իրենք նախատեսում են հրատարակել մի ընտրանի, որտեղ կզետեղվեն բանաստեղծության բոլոր թարգմանությունները: Նրա խոսքով` նախաձեռնությունն իրենք մեկնարկել են դեռեւս մեկ տարի առաջ, երբ բանաստեղծությունը սկսել են ուղարկել աշխարհի բոլոր հայկական գաղթօջախները, որտեղ էլ հենց իրականացվել են թարգմանությունները: «Չարենցը մեծագույն հանճար է, սակայն, ցավոք սրտի, շատ թարգմանված չէ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:

Ընտրանին կազմում են Լիլի Հակոբյանը եւ Չարենցի թոռնուհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում