Հնդկաստանի երեք նախարարներ պոռնոյի պատճառով պաշտոնաթող են եղել

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ԴԵԼԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Քառնաթաքայի հարավային նահանգի կառավարության երեք նախարարներ հարկադրված պաշտոնաթող են եղել այն բանից հետո, երբ մեղադրվել են պետական ասամբլեայում պոռնոֆիլմեր դիտելու մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը :

Նախարարներից մեկը կառավարությունում տնօրինում Էր կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը:

Տեղական հեռուստաալիքները ցուցադրել են տեսագրություն, որտեղ նախարարներից մեկը, դատելով ըստ ամենայնի, տեսահոլովակ Է դիտում իր ձեռքի հեռախոսի վրա, ինչից հետո այն ցույց Է տալիս իր գործընկերներին հենց ասամբլեայի նիստի ժամանակ: Բոլոր երեքն Էլ ժխտում են, թե պոռնո են դիտել: Նրանք բոլորն աջ ուղղության՝ Հնդկաստանի ժողովրդական կուսակցության (BJP) անդամներ են, որն արդեն դատապարտել Է նախարարների պահվածքն՝ այն համարելով ամոթալի:

Հայերեն Русский