Միջազգային

«Ինն ու կես շաբաթ» ֆիմի ռեժիսորը մահացել է քաղցկեղից

1 րոպեի ընթերցում

«Ինն ու կես շաբաթ» ֆիմի ռեժիսորը մահացել է քաղցկեղից

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ինն ու կես շաբաթ» եւ «Վայրի խոլորձ» ֆիլմերի ռեժիսոր Զալման Քինգը 70 տարեկան հասակում ԱՄՆ-ի իր տանը մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazeta.ru-ն, հայտնի ռեժիսորը մահացել է քաղցկեղից, որի դեմ պայքարում էր վերջին վեց տարիների ընթացքում:

Քինգը սկսել է ֆիլմեր նկարահանել դեռ 1980-ականներից:

Նրան մեծ ճանաչում են բերել նաեւ «Երկու լուսինների միաձուլումը» ֆիլմը եւ «Կարմիր կոշիկի օրագիրը» հեռուստասերիալը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում