ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ եւ ՀՀ դատարանների նախագահներ նշանակելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ են նշանակվել Տիտալ Ջնդոյանը` երկու տարի պաշտոնավարման ժամկետով, եւ Գագիկ Ոսկանյանը` մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: *** Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ դատարանների նախագահներ նշանակելու մասին. Վարդան Աբրահամյանը նշանակվել է Երեւանի քրեական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները: Էրնա Հայրիյանը՝ Երեւանի քաղաքացիական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի լիազորությունները: Արմեն Թումանյանը՝ Հարավային քրեական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները: Անատոլի Մաթեւոսյանը՝ Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ: Սերգեյ Չիչոյանը՝ Հյուսիսային քրեական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները: Սուրեն Անտոնյանը՝ Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի լիազորությունները: Մհեր Խաչատրյանը՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները: Տիգրան Սահակյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի լիազորությունները: Դավիթ Ավետիսյանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները: Տիգրան Մուկուչյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները. Էդվարդ Մուրադյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի նախագահի լիազորությունները:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres