Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հաջողություն մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ գործակցությունը զարգացնելու փոխադարձ ցանկությունը` կողմերն առաջնային են համարել առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքը: Նրանք գոհունակությամբ փաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-ուրուգվայական արդյունավետ գործակցությունը: Նշելով, որ Ուրուգվայն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դեսպանն ասել է, որ իր երկրում գործում է բավականին ակտիվ հայ համայնք, որն առանձնահատուկ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում