Թուրքական քաղաքականությունը չի կարող ազդեցություն ունենալ Ֆրանսիայի տնտեսության վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար կան դրական եւբացասական նախադրյալներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ֆրանսիական երկու կուսակցությունների եւ իշխող կուսակցության ընդհանուր պատրաստակամությունն ու ձայներըհամապատասխան փաստաթղթի օգտինտրամադրելը վկայում են Սենատում օրինագծի ընդունման հավանականության մասին: «Գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են իրենց նախնական եւ օրենսդրական կարծիքները օրինագծի ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ օրինագծի ընդումանը կարող է նպաստել բարենպաստ ֆոնը, որն առկա է հայ-ֆրանսիական հարաբերությունների միջեւ»,-ասաց Մարկարովը: Նրա խոսքով` բացասական նախադրյալն այն է, որ վերջերս Սենատի համապատասխան հանձնաժողովը բացասական կարծիք էր հայտնել փաստաթղթի ընդունմանը:

Թուրքիան մի քանի պոտենցիալ գործողություններով նշել է, որ փաստաթղթի կիրառման դեպքում կդիմի համապատասխան միջոցների: Դրանց մի մասը վերաբերում է Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների նվազեցմանը, մյուս մասը` մշակութային հումանիտար ծրագրերի սահմանափակմանն ու չիրականացմանը, ինչպես նաեւ մի շարք տեխնիկական հարցերին: «Այս իմաստով թուրքական քաղաքականությունը հայտնի է, քայլերը, կարելի է ասել, ընթերցելի եւ հասկանալի են, բայց դրանք չեն կարող ունենալ էական ազդեցություն ֆրանսիական տնտեսության վրա»,-ասաց քաղաքագետը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին