Արցախում կշարունակվեն սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից պետական միջոցներով իրականացվել է 50 ծրագիր` այդ նպատակով ծախսվելով 16 միլիարդ 800 միլիոն դրամ:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` նշելով, որ տարին ավարտել են առանց սոցիալական պարտավորությունների: Նախարարի խոսքով, 2011թ-ին սոցպաշտպանության բնագավառի քաղաքականության հիմնական նպատակները եղել են ժողովրդագրական վիճակի բարելավումը, քաղաքացու կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հասարակություն մեջ սոցիալական բեւեռացման մեղմացումը, կենսաթոշակային ապահովման համակարգի կատարելագործումը եւ զբաղվածության քաղաքականության վարումը:

Անցած տարվա ընթացքում ոլորտին վերաբերող 60 ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մի շարք գործող օրենքներում: «Հիմնական աշխատանքն ուղղված է եղել կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչի արդյունքում տարեվերջին ունեցանք պետական կենսաթոշակների մասին նոր օրենք, որի կիրառման հետեւանքները զգալու ենք 2014թ-ին»,-ասաց Ասծատրյանը:

Խոսելով ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին` նախարարը նշեց, որ 2012-ին միանշանակ կշարունակվեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են 2011թ-ի ընթացքում: «Դեռ ավելին, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կառնչվեն զբաղվածության ոլորտին եւ ուղղված կլինեն իրականացվող պետական քաղաքականության ակտիվացմանը»,-ասաց նա` ավելացնելով, որ 2012թ-ին ԼՂՀ պետական բյուջեի նախագծով սոցպաշտպանության ոլորտում իրականացվելիք 53 ծրագրի համար նախատեսվել է 18.3 մլրդ դրամ, ինչն, ի դեպ, կազմում է պետբյուջեի ամբողջ ծախսային մասի 26.1 տոկոսը:

Հայերեն

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը