ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Մարտիրոսյանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վերակառուցման եւ նորերի կառուցման, դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր: Վարչության պետը ներկայացրել է նախագահի` այդ խնդիրների շուրջ տարեսկզբին տված հանձնարարականների կատարման ընթացը եւ առաջիկա անելիքները: