Նույնիսկ ծպտյալ գործունեության տարիներին Գևորգ Վարդանյանն արձակուրդներին Երևան էր գալիս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Վարդանյանի հիշատակը պահելու լավագույն տուրքը կլինի նրա օրինակով` հայրենասիրությամբ, մատաղ սերնդին դաստիարակելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց լրագրող, Գևորգ Վարդանյանի կենսագրությունը ներկայացնող երկու գրքերի հեղինակ Գուրգեն Խաժակյանը:

«Իմ կյանքի և մասնագիտական գործունեության լավագույն պահերը կապված են եղել հենց Գևորգ և Գոհար Վարդանյանների նվիրված գրքերի պատրաստման հետ»,- նշեց Խաժակյանը: Նա ընդգծեց, որ Վարդանյանն իր կյանքի 30 տարիները ծպտյալ աշխատել է կնոջ հետ արտերկրում և չի բացահայտվել: Գևորգ Վարդանյանը Խորհրդային Միության միակ հետախույզն էր, որ արժանացել է Հերոսի կոչման կենդանության օրոք և ոչ պատերազմական տարիներին: Վարդանյան հետախույզների ընտանիքի մասին Գուրգեն Խաժակյանը հեղինակել է «Հպում լեգենդին» և «Հպումը լեգենդին շարունակվում է» գրքերը:

«Կարելի է ասել, որ նա մեր վերջին կենդանի լեգենդն էր, մեր մեծագույն հպարտությունը, և ինչը թերևս ամենակարևորն էր` նա հոգով-սրտով հայ էր: Նույնիսկ ծպտյալ ապրելու տարիներին նա արձակուրդների ընթացքում գալիս էր Երևան»,- պատմեց Խաժակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Վարդանյանը վերջին անգամ այս աշնանն էր եղել Երևանում: Գեւորգ Անդրեյի Վարդանյանը 2009 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել Պատվո շքանշանով:

Խորհրդային Միության հերոս, ՀՀ Պատվո շքանշանակիր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կյանքի 88-րդ տարում վախճանվել է անբուժելի հիվանդությունից Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում հունվարի 10-ի երեկոյան:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները