Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ -գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը քննարկել են առաջիկայում Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգի հետ կապված հարցեր: Վլադիմիր Ռուշայլոն ՀՀ նախագահին տեղեկություններ է հաղորդել ԱՊՀ շրջանակում ընթացող զարգացումների, ԱՊՀ կառույցների բարեփոխումներին ուղղված առաջարկությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում