Հայտարարվել են 2011 թվականի ամենադաստիարակված նշանավոր մարդիկ, Քիմ Քարդաշյանը հաստատ նրանց թվում չԷ
2 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The National League of Junior Cotillions հասարակական կազմակերպությունը կազմել Է անցնող տարվա ամենադաստիարակված նշանավոր մարդկանց ցուցակը: Փորձագետներն աստղերին գնահատելիս նկատի են ունեցել այն, թե նրանք ինչպես են պահում իրենց հասարակության մեջ, ինչ են խոսում եւ ինչպես են հագնվում: Առաջին տեղն զբաղեցրել Է արքայազն Ուիլյամի նրբագեղ ամուսինը՝ Քեյթ Միդլթոնը: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ABC News-ին:
Ժյուրիի ներկայացուցիչները նշել են, որ Քեմբրիջի դքսուհին տարվա ամենադաստիարակված նշանավոր մարդու կոչումն ստացել Է այն «կատարյալ շարժուձեւի» համար, որը Քեյթ Միդլթոնը ցուցադրել Է ինչպես նախքան արքայազն Ուիլյամի հետ նշանադրությունը, այնպես Էլ դրանից հետո: Երկրորդ տեղում Է կանադացի պատանի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը:
Մրցանակի հիմնադիրները նշում են, որ երիտասարդը միշտ Էլ քաղաքավարի եւ հարգալից Է իր երկրպագուների հետ շփվելիս: Առաջատարների հնգյակը եզրափակում են երգչուհիներ Փոլա Աբդուլը եւ Թեյլոր Սվիֆթը, ինչպես նաեւ Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում նկարահանված դերասանուհին՝ Էմմա Ուոթսոնը:
Բացի այդ, The National League of Junior Cotillions-ի փորձագետները ընտրել են նշանավորներից ամենաանդաստիարակին, եւ նա ամերիկուհի ֆոտոմոդել, դերասանուհի եւ երկու ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանն Է, որը հայտնի Է իր սկանդալային արարքներով, ինչպես նաեւ չափազանց բուռն անձնական կյանքով: